Posted in Մայրենի

Մայրենի 23.05.2022

Ի՞նչ կատարվեց… Երկնքում 
Քանդուքարափ է: 
Ամպերը փուլ են գալիս, 
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել, 
Կապույտ մշուշ է… 
Ուռին ուզում է փախչել, 
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես. 
-Հասե՜ք. աղետ է:- 
Առուն ուշքի է եկել 
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար, 
Հոսում է ինքը, 
Ինքը-Նորին Մեծություն, 
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում 
Ամպն ու ալիքը 
Եվ ծովերին է տանում 
Այս արհավիրքը:

Առաջադրանքներ

  1. Ընդգծված պարզ նախադասություններից դուրս գրեք ենթական, ստորոգյալը, ավելացրեք ևս մեկ նախադասություն, որ դառնան բարդ նախադասություններ։

Ամպերը փուլ են գալիս – Ամպերը փուլ են գալիս, անձրևը շուտով կսկսվի։

Ուռին ուզում է փախչել – Ուռին ուզում է փախչել, բայց առմատները խանգարում են։

Առուն ուշքի է եկել – Առուն ուշքի է եկել, և հանգիստ քչքչալով հոսում է։

  1. Բանաստեղծությունից գտեք և դուրս գրեք հետևյալ բառերի հոմանիշները՝ հորդ անձրև, փորձանք, ցանկանալ, փոթորիկ։

Հորդ անձրև – վարար անձրև։

Փորձանք – աղետ։

Ցանկանալ – ուզենալ։

Փոթորիկ – հողմ։

  1. Ձեր բառերով պատմեք յուրաքանչյուր քառատողը հերթով։

  1. Ընտրեք բանաստեղծության ձեզ ամենի շատ դուր եկած քառտողը և դրա համար նկար նկարեք։

  1. Բանաստեղծությունը կարդալիս ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում։

  1. Ձեր կարծիքով տարվա ո՞ր եղանակը և բնության ո՞ր երևույթն է նկարագրված։

Գարնանային փոթորկոտ եղանակ։

Տարբեր երկրներ ու ժողովուրդներ – Page 13 – Կարուսել

Կապույտ մրրիկ է պայթել, 
Կապույտ մշուշ է… 
Ուռին ուզում է փախչել, 
Բայց արդեն ուշ է:

Որոտ ու խշխշոց

  1. Բանաստեղծությունը սովորեք անգիր։